Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Եվրամիությունում հնարավոր է արգելեն ԳՄՄ-ապրանքները

Եվրամիությունում հնարավոր է արգելեն ԳՄՄ-ապրանքները

Վերջերս արգելվել է ամերիկյան խնձորների ներմուծումը Եվրոպա: Եվրոպական լայն հասարակությունը գենոմոդիֆիկացված մթերքին ասում է «ո՛չ»:

ԳՄՄ-ների (գենոմոդիֆիկացված մթերք) շուկան գրավելու ԱՄՆ-ի ձգտումը կարող է սահմանափակվել օվկիանոսի մյուս կողմում. ԵՄ-ն ցանկանում է թույլ տալ անդամ-երկրներին արգելք մտցնել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների (ԳՄՕ) համար: Որոշումը սպասում է Եվրախորհրդարանի հաստատմանը, որը վաղուց է նպաստում գենոձեւափոխված սննդի միջազգային առեւտրի ընդլայնմանը, չնայած այն բանին, որ ԵՄ անդամ-երկրների մեծ մասը վերջինիս դեմ է հանդես գալիս: Մանրամասնում է RT-ի թղթակից Պիտեր Օլիվերը, հաղորդում է Russia Today-ը:

 

Այնպիսի երկրներում, ինչպիսիք, օրինակ, Գերմանիան է, զանգվածային շարժում է ծավալվում գենետիկորեն ձեւափոխված մթերքների դեմ:

 

Մարդիկ նախընտրում են գնումներ կատարել օրգանական խանութներում: Դրա պատճառները մի քանիսն են. առաջինն առողջության խնդիրն է: Գենոմոդիֆիկացված ապրանքների դեմ հանդես եկող մարդիկ մատնանշում են, որ բավարար չափով հետազոտություններ չեն անցկացվել, իսկ որոշ ոլորտներում դրանք ընդհանրապես չեն անցկացվել: Միաժամանակ, անհանգստություն է առաջացնում է ԳՄՕ արտադրանքների առեւտուրը:

 

Հունիսի վերջին ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ կվերականգնվեն տրասնատլանտյան առեւտրային եւ ներդրումային համագործակցության հարցերով բանակցությունները: Քննադատները հայտարարում են, որ դա թույլ կտա ամերիկյան ընկերություններին իրացնել գենոմոդիֆիկացված արտադրանք՝ առանց եվրոպական սպառողներին տեղեկացնելու: Նրանց խոսքով՝ պարենային ապրանքների ամերիկյան ստանդարտները չեն համապատասխանում եվրոպական ստանդարտներին: Այսպես, վերջերս արգելվել է ամերիկյան խնձորների ներմուծումը Եվրոպա: Ուստի, ամենայն հավանականությամբ, եվրոպական լայն հասարակությունը ԳՄՕ-ին ասում է «ո՛չ»:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. xn--d1abkndh1a3b1b.xn--p1ai
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ